28 октября 2024

Минус Hayk Ghevondyan - 7 Erkar Tari

Текст (слова) песни Hayk Ghevondyan - 7 Erkar Tari:

Размер текста:

Յոթը երկար տարի
Սերը սրտիս մեջ
Կանչում եմ յար արի
Արի հովի հետ։

Պարտեզի մեջ բացված /
Փերի ես դարձել / 2×
Ալ֊մետաքսյա քողը /
Երեսիդ գցել։ /

Արի֊Արի սիրելիս /
Ծտից թև առ շուտ արի / 2×
Ամեն քեզ ախ հիշելիս /
Սիրտս է լալիս։ /

Եկան, ասին վեր կաց
Առ` նամակ ունես
Հենց իմացա յար ջան
Գրողն էլ դուն ես

Գնացի հեռուներ
Նամակդ բացի
Նամակդ կարդացի
Ու մի լավ լացի։

Գնացի հեռուներ
Նամակդ բացի
Լոռվա սեգ սարերում
Ու մի լավ լացի։

Նամակ գրեցի իմ յարին
Ծտից թև առ շուտ արի
Ամեն քեզ ախ հիշելիս
Սիրտս է լալիս։

Արի֊Արի սիրելիս
Ծտից թև առ շուտ արի
Ամեն քեզ ախ հիշելիս
Սիրտս է լալիս /3×



Смотри ещё:


Ваш комментарий:

Регистрация