09 апрель 2020
Не нравится 0 Нравится

Минус Unknown Artist - Khrovadz Er

Текст (слова) песни Unknown Artist - Khrovadz Er:

Размер текста:

Այսօր ես իմ եարին տեսայ, թուխ մազերը ոլորած էր,
Բարեւ տուի, բարեւ չառաւ, գուցէ ինձնից վրդոված էր,
Նայիր դէմքին կարմիր խնձոր, լուսնի նման բոլորած էր,
Սիրտը ելած, աչքերը թաց, անձրեւի պէս վարարած էր,
Կայծակ առած խփեց անցաւ, գուցէ ինձնից վրդոված էր։

Ասի՝ էդպէս սիրտդ տխուր, ու՞ր ես գնում, բոյիդ մեռնեմ,
Կանգ առ սիրտդ թեթեւանայ, զուր ես գնում, սոյիդ մեռնեմ,
Ականջ արա բան եմ ասում, ու՞ր ես գնում, ջանիդ մեռնեմ,
Չէ՞որ դու իմ ազիզ եարն ես, լուռ ես գնում բոյիդ մեռնեմ,
Ասի նստենք զրոյց անենք, սիրտդ ինչու տխրած է։

Հէյ ժողովուրդ անցաւ գնաց, աղաչեցի՝ ետ չդառաւ,
Ուր որ գնաց հետեւեցի, մինչեւ լուսոյ աստղը ելաւ,
Գնաց գնացու ման եկաւ, սիտս էլ հանեց հետը տարաւ,
Ասաց Շահէն, էդ քո սիրտը սրտիս դեղ ու դարման չարաւ,
Նոր հասկացայ որ իմ եարը , իմ արուեստից խռոված էր։

Գուսան Շահէն


Заметили в словах песни опечатку? Выделите текст и нажмите CTRL+ENTER.

Смотри ещё:




Ваш комментарий:
Вопрос:* 2+3=

Наша группа

Популярные минусовки

Регистрация